Search
Close this search box.

Նախագահը ստորագրեց Վաղարշակ Հարությունյանին ու Արշակ Կարապետյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը

Նախագահը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանին ու Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Արշակ Կարապետյանը` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոններից:

Արշակ Կարապետյանը 2021թ. ապրիլի 13-ից էր զբաղեցնում Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը գլխավորում էր անցած տարվա նոյեմբերի 20-ից, մինչ այդ վարչապետի խորհրդականն էր:

Please enter a valid URL