Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Նա արդեն հասցրել է ՊՆ-ում հրաժեշտի հանդիպում ունենալ:
news.am-ի տեղեկություններով՝ նախարարի պաշտոնակատար է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը։