Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների հետ 6 ժամ տեւած բանակցություններից հետո Տեղ համայնքում տրակտորով ժամանակավոր սահման է գծվել. Շադունց. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Նախօրեին՝ առավոտյան, Տեղ գյուղի կոմբայնավարը ցորենի բերքը հավաքելիս մոտ 10 մետր սահմանն անցել է ու ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում պահանջել է երիտասարդին անցնել իրենց կողմ՝ արձանագրություն կազմելու ։ Հարցը լուծելու համար մոտ 6 ժամ բանակցություններ են ընթացել։

«Կոմբայնը մեր դաշտը հնձելով գնացել է մեր վարչական տարածք։ Պտտվելու ժամանակ 10 մետր մտել է իրենց տարածք։ 10 մետրի պատճառով իրենք իջել, եկել են մեր տարածք՝ 150 մետր խորության վրա մեր կոմբայնը մեր տարածքում կանգնեցրել ու ասել, թե խախտել եք սահմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ 10- 11-ի սահմաններում։

Շադունցն էլ դեպքի մասին տեղեկացրել է բանակային կորպուսի, սահմանապահ զորքերի հրամանատարին, նաև խաղաղապահ զորքերի հրամանատարին։ Միասին դեպքի վայր են մեկնել։ Ադրբեջանցիները հայկական հողում երիտասարդ կոմբայնավարին համոզել են, թե պետք է սահմանն անցնի՝ Ադրբեջանի տարածքում արձանագրեն դեպքը։ Վերջինս հրաժարվել է։

«Իրենք փորձել են կոմբայնավարին համոզել, որ կոմբայնը քշի, անցի իրենց տարածք՝ արձանագրություն կազմեն, որ իբր թե տարածքի խախտում է եղել, բայց կոմբայնավարը խելքը հացի հետ չէր կերել, որ քշեր, գնար հասներ իրենց տարածք։ Արագ զանգել է, մենք էլ շուտ հասել ենք։ Իրենք մեր տարածքում են եղել։ Ես էլ ասեցի՝ ինչի՞ եք մտել մեր տարածք, ստեղ ի՞նչ գործ ունեք, ասում են, թե կոմբայնը խախտել է»։

Շադունցը նշեց, որ բանակցությունները երկար են տևել, բաց լուրջ միջադեպ չի գրանցվել։ Կոմբայնավարը երիտասարդ տղա է, ոչինչից չի վախենում։ Ցորենը հավաքելիս էլ դաշտ միայնակ չի գնացել։Տեղ համայնքի ղեկավարը հավելեց նաև, որ ադրբեջանցիների մեջ որևէ մեկը չի գտնվել, որ կարողանա ռուսերեն խոսել, ուստի կապ են հաստատել Արավուսի վարչական ղեկավարի հետ, ով ադրբեջաներեն լավ է տիրապետում։ Հովսեփյանը բացատրել է, որ դիտավորություն չի եղել։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL