Search
Close this search box.

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին Երասխ տարեք․ Մարուքյան

Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Please enter a valid URL