Search
Close this search box.

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Երասխի համայնքապետի առղջական վիճակի մասին

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը:

«Լավ է իր առողջական վիճակը, նորմալ է ամեն ինչ: Լավ է զգում իրեն»,- ասաց Արթուր Օղիկյանը՝ հայտնելով, որ նրան վիրահատել են առավոտյան:

Երասխի համայնքապետը «Աստղիկ» ԲԿ-ում է: Թե դեռ ինչքան կմնա այնտեղ, հորեղբորորդին ասել չկարողացավ:

Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորում է ստացել թևի շրջանում: Համայնքապետին «Աստղիկ» ԲԿ էին տեղափոխել գիշերը:

Please enter a valid URL