Search
Close this search box.

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Մուկուչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, ապաքինվում է, ինքնազգացողությունը լավ է»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի օր ապաքինումից հետո ԿԸՀ նախագահը կվերադառնա աշխատանքի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել էր հիվանդանոց, նրա սիրտը ստենտավորվել է:

Please enter a valid URL