Search
Close this search box.

«Ինձ չշփոթեք Էրդողանի հետ»․ Քեմալ Քըլըչդարօղլուի կոչն աշխարհին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանություների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:

«Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից (Kuva-yi Milliye – Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր): Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել և ոչ էլ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Ես հարամ բան չեմ կերել: Նախապես ասեմ. շատ դժվար բանակցություններ են ձեզ սպասվում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինուժի դուրսբերումից հետո զորք ուղարկել այնտեղ՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

Please enter a valid URL