Search
Close this search box.

5-րդ օրն է, ինչ պայմանագրային 2 զինծառայողների մասին տեղեկություն չկա. ՊՆ-ն պնդում է՝ որոնումները շարունակվում են

Մառախուղի պատճառով կորած զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։

«Զինծառայողներից դեռ տեղեկություն չկա: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- «Փաստինֆո»-ին հայտնեցին ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ անզեն զինծառայողները եղանակային պայմանների պատճառով որոնվում են արդեն հինգ օր։ Աշխատանքներին ներգրավված են նաև ռուս խաղաղապահները՝ շարունակելով աշխատանքը ադրբեջանական կողմի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ:

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում էր Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Please enter a valid URL