Hraparak.am-ը գրում է. Հուլիսի 15-ին մենք լուր էինք գրել, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, դեռ ավելին, Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է նույն օրը առավոտյան, կառավարության նիստից առաջ:
Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Մեզ նաև ասացին, որ Փաշինյանը զրույցում հատուկ շեշտել է, որ գոհ է ՊԵԿ նախագահի աշխատանքից և նրա հրաժարականը պայմանավորված է այդ տեղի համար ուրիշ մարդ ունենալու փաստով: Մի քանի օր է, մենք փորձում էինք իմանալ, թե այդ ում համար է վարչապետի պաշտոնակատարը այդպես հապճեպ տեղ ազատում, որ մի քանի օր՝ մինչև կառավարության ձևավորումը, չի ուզում սպասել: Այսօր մեզ ասացին, որ տեղը բացվում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար: Այս նշանակումը տարբեր շրջանակներում արդեն որոշված հարց են համարում, չնայած որ Էդվարդ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես չի ազատվել աշխատանքից:
Հիշեցնենք, որ Բադասյանն արդեն աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, նա 2018-2019 թվականներին եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ: