Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած խոսակցությունն ամբողջությամբ՝ նշելով, «Ես կհրաժարվեի սա հրապարակելուց, բայց քանի որ ներկայացնում են ինձ որպես ստախոս` ես ստիպված եմ ներկայացնում այս փաստերը»
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից պլանավորած լինելու, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:
Հոխիկյանը ներկայացրել էր նաև հրեա Ալեքսանդր Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, որը բլոգերը հերքել էր։