Search
Close this search box.

«Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ներկայացրած բացահայտումներին: Նա ընդգծել է, որ այս աղմուկից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են գովաբանել Հոխիկյանին և վատաբանել իրեն։ «Նաիրին լավ մարդ է և լուրջ լրագրող։ Հասկանում եմ, որ նա սարսափի մեջ է նրանից, ինչ եղավ Արցախում, և նա փորձում է ինչ-որ բան փոխել։ Բայց ինձ թվում է, որ սխալ է քո ենթադրությունները որպես փաստեր ներկայացնելը և ինձ ներքաշել դրանում՝ որպես կողմնակի անձ։ Ցավոք, ես չեմ կարող հայստատել այն բաները, որոնք չեն եղել, նույնիսկ եթե Նաիրին հրապարակի ձայնագրություններ»,-նշել է Լապշինը։

Բոլոգերն ընդգծել է, որ այս ամբողջ աղմուկը ոչ թե վնասում է Նիկոլ Փաշինյանին, այլ ամրապնդում է նրա դիրքերը։ «Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը»,-ընդգծել է Լապշինը։ Հիշեցնենք, որ օրերս լրագրող Նաիրի Հոխիկյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր՝ կապված 2019 թ․-ին Արցախում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս և նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապատյանի հանդիպումից։

Հանդիպմանը ներկա էր եղել նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Please enter a valid URL