Search
Close this search box.

ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԱԺ արտհերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«ՀՀ Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց նա:

Դիլանյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշման ամբողջական տեքստը 3-օրյա ժամկետում կհրպարակվի ՍԴ կայքում եւ կառաքվի կողմերին:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

Please enter a valid URL