Search
Close this search box.

Գերմանիայի արևմուտքում հեղեղումները 133 մարդու կյանք են խլել

Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133, այս մասին հայտնել է գերմանական ոստիկանությունը:

Անհետ կորածների թիվը շուրջ 1300 է, նրանց որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ:

Հեղեղման հետևանքով մեծ թվով բնակելի տներ փլուզվել են, տասնյակ տներ փլուզվելու վտանգի առաջ են կանգնած: Մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Շուրջ 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Որոշ հատվածներում խափանվել է ջրամատակարարումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկրի արևմտյան հատվածում ռազմական աղետի ռեժիմ է մտցրել:

Please enter a valid URL