Նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա:
Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա:
Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն:
Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո է, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան