Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226949 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1253024 վերջին մեկ օրում` 5662 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3261 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 63-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 218022 անձ` վերջին մեկ օրում 126 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4556 է: