Search
Close this search box.

Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։ Ըստ ամենայնի, որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին: «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի իրավաբաններ կարծիք են հայտնել, որ հազիվ թե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. այս տարբերակը համարվում է ամենաանհավանականը: Քիչ հավանական է համարվում նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու տարբերակը:

Իրավաբանների կարծիքով, ամենաօպիմալ ու հավանական տարբերակը կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելը, ինչի արդյունքում որոշակիորեն կնվազեն ՔՊԿ-ի մանդատները, փոխարենը համամասնորեն կավելանան ընդդիմության մանդատները: Կարծիք կա, որ ՍԴ-ն պարզապես կմերժի հայցերը և ԿԸՀ որոշումը կթողնի ուժի մեջ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավաբանները, հաշվի առնելով փաստերի այն ծավալը, որն ընդդիմությունը ներկայացրել է ՍԴ, նման որոշումը կլինի ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL