«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն:
Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք:
Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան