ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում այս գիշեր 2 հայ զինվորական է անհետացել։
Մասնավորապես, մեզ տեղեկացրին, որ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներին մեքենայով սնունդ տարող հայ զինվորականները տեղ չեն հասել, հնարավոր է, որ մառախուղի պատճառով մոլորվել են ու հայտնվել ադրբեջանցիների մոտ։
Մեր տեղեկություններով՝ գրեթե մեկ ժամ առաջ հայ զինվորականները ռուս սահմանապահների հետ ադրբեջանցիների հետ բանակցությունների են գնացել՝ պարզելու համար անհետացած հայ զինվորականների ճակատագիրը, զուգահեռ նաև որոնողական աշխատանքներ են կատարվում։ Բանակցությունենրի ընթացքից դեռ որևէ բան հայտնի չէ, տարածքում բջջային կապ չի գործում։
Դիմեցինք ՊՆ Գլխավոր շտաբի մամուլի բաժնին, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ, որտեղից խոստացան մեկնաբանել ավելի ուշ։