Հայաստանն իրավունք չունի բողոքել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք ցանկացած այցի դեմ: Երբ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի օկուպացիայի տակ, այցերը անօրինական բնույթ էին կրում: Իսկ այժմ Շուշին արդեն ազատագրվել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ներկայացրած բողոքի նոտան արտասահմանյան իվանագիտական ներկայացուցչությունների դեմ՝ կապված հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի հետ:
«Այդ քայլով ՀՀ ԱԳՆ-ն ցույց է տալիս, որ տվյալ երկիրը նախկին պես միջազգային իրավունքի դեմ ուղղված դիրքորոշում է դրսեւորում: Շուշի այցեր եղել են եւ կլինեն, քաղաքի օրինական տերերը վերադառնում են իրենց տուն»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է մտածի, թե ինչու եւ ինչ հիմքով է բողոքում: