Search
Close this search box.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կողմից 2021թ․ հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ են ներկայացվել ֆերրոմոլիբդեն արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն մինչ օրս թույլտվություններ չեն տրամադրվել։

ՓԲԸ-ի կողմից ձևակերպվել է պղնձի խտանյութ։ Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և մաքսային գործառույթների համար համապատասխան պետական տուրքերը վճարվել են․ մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել:

ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար ընկերությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

Please enter a valid URL