Արսեն Ավակովը հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է իր դիմումը՝ հետևյալ գրառմամբ․
««Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել», — գրել է նա:
Հայկական ծագում ունեցող ուկրաինացի պետական գործիչը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ կազմին՝ տարիների համատեղ աշխատանքի համար: «Շնորհակալությու՛ն յուրաքանչյուր սպային, շարքայինին ու ծառայողին: Պատի՛վ ունեմ», — եզրափակել է Ավակովը։