Search
Close this search box.

Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Հայաստան» դաշինքը շարունակելու է փողոցային պայքարը

«Հայաստան» դաշինքը խորհրդարան անցնելուն զուգահեռ շարունակելու է իշխանության դեմ փողոցային պայքարը, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում վստահեցրեց դաշինքի ցուցակի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն: Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ: Եվ մենք առաջիկայում մեծապես կարևորելու ենք մեր ժողովրդին ինքնակազմակերպելու, անհնազանդության ակցիաները շարունակելու և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու համար աշխատանքները»,-ասաց Սաղաթելյանը:

Նա շեշտեց՝ մինչև այժմ իրենց տված գնահատականներում, մոտեցումներում որևէ բան չի փոխվել, հետևաբար, եթե մեր գնահատումները նույնն են, պայքարի միջոցներն ավելի վճռական են դառնալու:

«Հայաստան» դաշինքը և ևս 3 քաղաքական ուժ ընտրությունները արդյունքները վիճարկում են Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն այժմ քննում է այդ դիմումները:

Please enter a valid URL