Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է. ՀԺ

armtimes.com-ը գրում է. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, օրեր առաջ՝ հուլիսի 8-ին, կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Գոռ Համբարձումյանը փոխկապակցված է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Վերջինս ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նրանք նույնպես կալանավորվել են:

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց:

Please enter a valid URL