Այսօր վաղ առավոտյան Մեղրիի համայնքապետի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալաավորել Մխիթար Զաքարյանին՝ միևնույն ժամանակ ապօրինի ճանաչելով վերջինիս ձերբակալումը:
Այսպիսով, Զաքարյանը համալրեց Սյունիքի այն համայնքապետերի շարքերը, ովքեր տարբեր քրեական գործերով արդեն կալանավորվել են:
Մինչ այս 2 ամսով կալանավորվել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը:
Արդեն երեկ Վահե Հակոբյանն ասաց, որ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Ավելի վաղ հայտնվել էր, որ տարբեր քրեական գործերով անցնում է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
Հարկ է նշել, որ ՀՀ որևէ այլ մարզում նման պատկեր չկա: