44-օրյա պատերազմի ընթացքում Քարին տակ գյուղը, երբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Վարդանյանների ընտանիքին պատկանող ձին՝ Բուրանը, մնաց այդ տարածքում: Վարդանյանների ընտանիքը, անգամ, պատկերացնել չէր կարող, որ 9 ամիս անց ձին կհասնի Աջափնյակ (Մալուբալու), և կգտնի իր տիրոջը։
Իր մանկությունը ձիու հետ անցկացրած ընտանիքի անդամներից մեկը, գրել է.
«9 ամիս է անցել քո աչքերում փայլ չեմ տեսել,
Բայց այսօր փայլեց ու սիրտս լցվեց
Մեր մանկության ընկերը, մեր մանկության Բուրանը ..
6 տարեկան էի, երբ հայրս քեզ բերեց,
Գիշեր էր, երբ դուրս եկանք բակ հայրս նստեցրեց եղբորս ձին,
Կարծես նորից մանկություն վերադարձա,
Նորից նույն տեսարանը
Այդ օրվա պես շողում է հորս աչքերը,
Շնորհակալ եմ քեզ Տեր իմ, որ 9 ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ» ։