Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը Ստեփանակերտից։
Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:
Դրանից հետո, մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:
Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։
Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։