Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին:
Արգիշտի Քյարամյանը 2020թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: