Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Տարախչյանի ղեկավարությամբ հուլիսի 12-ին զորամասերից մեկի պահպանության գոտում զորամասի ղեկավար կազմի հետ անցկացվել են հրետանու կիրառման պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, մշակվել է փոխգործակցության պլանների հաջորդականությունը, ճշգրտվել են մարտական հաշվարկները և հստակեցվել առաջադրված խնդիրները։


***
Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ենթակա զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը բարեմաղթանքի խոսքեր է հղել զորացրվողներին և շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար:


***

Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատարն ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. երրորդ եռամսյակի խնդիրները:

Ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով։

Please enter a valid URL