«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրական դատարանում ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի հարցի,թե արդյոք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի դեպքերի մասին հիշողությունները ազդել են ընտրողի դիրքորոշման վրա,նախկին հանցագործ իշխանությունների սյուներից Դավիթ Հարությունյանը անհանգիստ շարժումներ արեց և հայտարարեց,որ հոկտեմբերի 27-ը նախկին իշխանությունների հետ կապելը անբարոյականություն է։
Ինչու է այդքան համոզված ու անսասան կարծիք հայտնում մեր «հրաշամանուկը» ,երբ կազմակերպիչների մասով անջատված մասի նոր քննության կազմակերպումը օրակարգային հարց է։
Սա այն առանցքային դեպքերից մեկն է,որից վախենում են Քոչարյանը և Սարգսյանը,հակառակ դեպքում ժամանակին չէին խանգարի դատավարությանը,որի ականատեսն եմ եղել։
Ամբողջ իրավական համակարգը Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ 2001-2003թվականնեըի դատավարության ժամանակ լծված էին հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին թաքցնելու հանցավոր գործընթացին։