Նախօրեին Արցախում ռուս խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդ»,- հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։
30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք։
Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:
Պատարագից հետո ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին հետ են ուղեկցել։