Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Կարանտինը երկարաձգվել է 6 ամսով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: Միաժամանակ ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Ռուսաստանի Դաշնությունում (կազմում է հետազոտությունների 88.5%-ը), Վրաստանում և մի շարք այլ երկրներում, որոնց հետ Հայաստանն ունի սերտ կապեր, լայն տարածում ունի նոր (Դելտա) շտամը, որին բնորոշ է աննախադեպ արագ տարածումը և հիվանդության ավելի ծանր ընթացքը:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

Միաժամանակ, կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից»,- հայտնում են նախարարությունից:

Please enter a valid URL