Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո են, Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնական այց կատարել դեպի ազերների կողմից օկուպացված հայկական Շուշի։
Այս այցի մեկնաբանությունները, տարածվող լուսանկարներն ու դրանց միջազգային արձագանքը բացատրվում է հետևյալ կերպ։
Պարզ է, որ դիվանագետներն, առանց իրենց մայրաքաղաքների համաձայնության, չէին գնա օկուպացված հայկական Շուշի։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս, անտեսում է Նիկոլի Հայաստանը։ Սա նշանակում է, որ եթե Հայ ժողովուրդը քվե է տալիս Շուշին հանձնող կապիտուլյանտին,ապա այդ ժողովուրդը՝ ըստ միջազգային հանության, այլևս իրավունք չունի Արցախյան հարց բարձրացնի, կամ նույնիսկ իր սեփական անվտանգությունից խոսի։
Այս այցը խոսում են այն մասին, որ անուղղելի միամիտների, կոսմոպոլիտ դավաճանների ու անհայրենիք աղանդավորների կողմից ընտրած Նիկոլը՝ պատրաստ է հանձնել նաև Հայաստանի որոշ տարածքներ։ Իսկ միջազգային հանրությունը՝ լայն ժպիտով ողջունելու է դա, որովհետև .
1. Նախ, դա բխում է իր շահերից.
2. Հայ մտավորականությունն այսօր վախկոտ է և մորթապաշտ.
3. Հայ քաղաքական գործիչներից շատերը՝ վաճառվեցին օտարների շահերին։
4. Հայ ժողովրդը, շատ «գեղեցիկ» պառակտվեց ու «թշնամացավ» միմյանց հետ։
5. Հայի Բանակը դարձավ պիոներական բանակում, իսկ բոլոր կառույցների գեներալները՝ անողնաշար ձեռնասուններ։
6. Հայի քաղաքական ուժերը՝ իր կապիտուլյանտի դեմ միավորվելու և նրան իշխանությունից քշելու փոխարեն, բաժանվեցին 25 առանձին մասերի և գնացին կապիտուլյանտի ղեկավարած ընտրության։
7. Հայ ընտրողը՝ ընտրություններում դավաճանեց Շուշիին, Դադիվանքին, Սյունիքին, Հայաստանին, Արցախին, իր երեխաներին, իր թոռներին, իր սեփական ինքնիշխանությանը։
8. Հայը կարծես թե, հոգնել է անկախություն ունենալուց և իր համար միևնույն է, թե ո՞վ «տիրություն կանի» իր երկրին։
Բայց սա, ընդամենը տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական խաղերի և կապիտուլյացիոն իշխանությունների խաբուսիկ արդյունքն է։ Կանցնի շատ կարճ ժամանակ և Հայը կգիտակցի իր Աստվածային էությունը։ Նորից կվերածնվի ու ոտքի կկանգնի, որովհետև չի՛ մեռել Հայի ոգին։ Գուցե նեղված է, վիրավոր է, շփոթված ու խաբված է, բայց հաստատ սպանված չէ՛։
Հայկական վերածնունդ լինելո՛ւ է, և այն կրկին սկիզբ է առնելու Աստվածային էներգետիկա և անկոտրուն ոգի ունեցող Արցախից։
Հայը ապրե՛լ է, և հավերժ ապրելո՛ւ է իր՝ հայկական բարձրավանդակում։ Հայը, վերածնված ուժով, հավատքով և քաղաքական կամքով, տեր է կանգնելու իր երկրին ու սեունդներին»։