Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը դրամական պարգևատրում է տվել ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Please enter a valid URL