«Дома-2»-ի նախկին մասնակից Ֆիլիպ Չուբուկովը Մոսկվայում ընկել է 6-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Ոստիկանությանն ահազանգել է հարևանուհիներից մեկը, ով արթնացել է ձայնից, որը հավանաբար առաջացել է երիտասարդի ընկնելու արդյունքում:
РЕН ТВ-ն գրում է, որ Ֆիլիպը դեպքից առաջ վիճաբանություն է ունեցել կրտսեր եղբոր հետ, ինչից հետո գնացել է մյուս սենյակ: Իսկ որոշ ժամանակ անց նրա մարմինը գտել են պատուհանի տակ:
Կա նաև վարկած, որ նա եղել է աղջկա հետ:
Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են:
1
1