Search
Close this search box.

Դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փարամազյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել հուլիսի 8-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Please enter a valid URL