Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածներից ոմանց Հայաստան վերադարձած գերիները տեսել են Բաքվում․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

«Անհետ կորած համարվողներից ոմանց, Հայաստան վերադարձած գերիները տեսել են Բաքվում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում Հայաստանի Եղիշե Կիրակոսյանը։ Նա գերադասել է այս հարցով շատ փակագծեր չբացել։ Խոսել է նախորդ շաբաթ ՀՀ կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև կնքված հուշագրի մասին ու պատմել, որ դրա շրջանակում հսկայածավալ աշխատանք է կատարվում՝ դրսում տարբեր կառույցների միջոցով հայկական տեսակետը ներկայացնելու և ամրապնդելու ուղղոթյամբ։ Եղիշե Կիրակոսյանը պատմել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ ՄԻԵԴ-ում և բազմաշերտ աշխատանք է տարվում միջազգային հանրության ու դատարանների վրա ազդեցություն ունենալու և հայկական շահը առաջ տանելու ուղղությամբ ։

Խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին՝ նա ասել է, որ միջազգային մարդասիրական իրավունքից ելնելով՝ Ադրբեջանը պարտավոր էր վերադարձնել հայ գերիներին՝ անգամ առանց եռակողմ համաձայնության։

ՄԻԵԴ-ը հուլիսի 2-ին մերժել էր հունիսի 30-ին Հայաստանի ներկայացրած՝ հրատապ միջոց կիրառելու խնդրանքը։ Այս առումով նա որոշ պարզաբանումներ է ներկայացրել՝ «Տեսնում ենք, որ Բաքվում դատավարություններն ընթանում են անմեղության կանխավարկածի խախտումով և իրենց կողմից ընտրված իրավաբաններով և արդարդատության մերժման այլ կոնցեպտներով։ 6-րդ հոդվածով (արդարացի դատաքննության իրավունքի պաշտպանություն) երաշխավորված որրէ իրավունք առկա չի եղել դատավարությունների ընթացքում։

Նման հիմնավորումները մանրամասն նկարագրվել են Հայաստանից ներկայացված խնդրանքում։ Ռիսկը գիտակցում էինք և հասկանում, որ հնարավոր էր մերժեին խնդրանքը։ Սակայն խոսքը անձանց կյանքի, գերիների իրավունքների պաշտպանության մասին է, և ցանկացած միջոց պետք է օգտագործել։ Եղել են դեպքեր, որ նման իրավիճակներում ԵԴ-ն կիրառել է միջանկյալ միջոց։ ՀՀ խնդրանքը հիմնավոր է եղել,-հստակեցնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Please enter a valid URL