Search
Close this search box.

Կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում հուլիսի 8-ին, 10-13-ին առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Please enter a valid URL