Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մեկ աշխատակցի էլ առանց հիմքի ձերբակալել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Կոմբինատի մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մասնավորապես, իրավաբանի եւ էներգետիկայի բաժնի աշխատակիցների աշխատասենյակները»,- ասել է նա։
Հակոբյանը նշեց, որ խուզարկության արդյունքում կոմբինատում ոչինչ չեն հայտնաբերել. «Քիչ առաջ տեղեկացա, որ կոմբինատի աշխատակիցներից մեկին ձերբակալել են։ Անհասկանալի է մեզ, թե ինչ հիմքով։ Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում, այլ կարծիք չկա։ Երեւի ներկա իշխանությունները չեն մարսել, որ Քաջարանը միակ քաղաքն է եղել, որտեղ պարտվել է գործող իշխանությունը»։
Նա ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Անդրեասյանն է. «Անդրեասյանին ձերբակալել են, իսկ Մանվել Փարմազյանին էլ բերման ենթարկել։ Քանի որ Նիկոլը չի մարսում Սյունիքում տեղի ունեցածը, ու չի մարսում նաեւ, որ չնայած իրենց կողմից արված ապօրինություններին, որ Սյունիքն ամենաբարձր ցուցանիշն է տվել»։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: