Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գնացել Ոստիկանություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:

Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ,
Ոստիկանության պետի տեղակալներ,
Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ,

շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է:

Եվ այստեղ է, որ պետք է տեղի ունենա հանդիպումը, փոխօգնությունը, փոխշահավետությունը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի և արձանագրի, որ օրենքը և իրավունքը, որ պետության ուժը, որ ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունը և հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և որի վրա հենվում են քաղաքացիների հարաբերությունները միմյանց և պետության հետ:

Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ,

Please enter a valid URL