Search
Close this search box.

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար. Sputnik Արմենիա

Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի հատվածում մինչև Իրանի ընկած Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման համար, հաղորդում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ համացանցում ՀՀ Գեղարքունիքի մարզում ռուսական դրոշներով ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ էին հայտնվել։

Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, դրանք ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ շրջող ռուսական սահմանապահ զորքերի հետախուզական խմբեր են։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ եռակողմ բանակցություններ են ընթանում սահմանի ողջ երկայնքով` Գեղարքունիքից Սյունիք (այդ թվում նաև Խոզնավար գյուղի հատվածում` Գորիսից դեպի հյուսիս), ռուսական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշել է, որ իսկապես բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողներ տեղակայելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Մեր տեղեկություններով` ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ նախապատրաստական բնույթի հարցերը լուծված են, սակայն ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տալիս։

Please enter a valid URL