Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել քաղաքացիներից՝ երկրում էներգամատակարարման իրականացման ընթացքում եղած խափանումների համար։ Պատկերացնու՞մ եք:
Իսկ 44-օրյա պատերազմի, շուրջ 5000 զոհերի, մոտ 10000 վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների և գերիների համար ո՞վ է ներողություն խնդրելու: Թե՞ մեզ մոտ ներողություն խնդրելն ամոթ է: Հա, հիշեցի: Մեզ մոտ պատասխանատու են, սակայն մեղավոր չեն:
Հետևաբար, էլ ի՞նչ ներողություն: Եվ եթե այս ամենի համար ներողություն չկա, ապա ի՞նչ եք ուզում Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ից, ՀԷՑ-ից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից կամ Լեզվի կոմիտե / Language Committee-ից: Հո Իրանում չենք, որ ներողություն խնդրեն: Սա Հայաստանն է և վերջ: Դեռ մի բան էլ դուք ամաչեք:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան