Աբխազիայի Գագրա քաղաքում մայրը երեք երեխաների հետ հայտնվել է ծովի ալիքների տակ, ինչի արդյունքում երեխաներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մայրը որոշել է երեխաների հետ լողալ՝ չնայած փոթորիկի մասին զգուշացմանը և արգելքին:
Մինչ փրկարարների ժամանելը, ականատեսները կարողացել են երեխաներից մեկին հանել ափ: Ավելի ուշ փրկարարները ջրից հանել են նաև մյուս երկու երեխաներին, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Մոր որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: