Search
Close this search box.

Սարսափելի թվեր են, ջրերն անցնում են Թուրքիա և Ադրբեջան

Այսօր պիտի խոսեմ ոռոգման համակարգի մասին,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Հարություն Մնացականյանը։

Մոտ 4 տարի է խոսում եմ , որ ոռոգման համակարգը պետք է բարելավվի ու դա պետք է համարվի գերակա ուղղություն, ոռոգման համակարգը բարելավելու համար ոչինչ չխնայվի։

Ցանկացած իմ հարցազրույցի ժամանակ շեշտել եմ , որ առաջնայինը դա է։ Երկրում կիսապաշտոնական տվյալներով 7 միլիոն միավոր ջրից տեղ է հասնում ընդամենը 2 միլիոնը , ոչ պաշտոնականով ավելի սարսափելի թվեր են, մնացած ջրերն անցնում են Թուրքիա , Ադրբեջան։

Հերթական իմիտացիան , կամ փորձն է կատարվում պետության կողմից ոռոգման կաթիլային համակարգի խրախուսումը, որ կորուստներ քիչ լինեն , բայց դա ընդամենը չնչին տոկոսներ է փոխելու կորստի հետ կապված, քանի որ մեր ջրի ահռելի մասը կորում է մինչև հողամասեր, այգիներ հասնելը , ոչ թե այգիների մոտ։

Այս խնդիրը գնալով ավելի է խորանալու , ավելի լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցնելու ֆերմերներին ու երկրի ամբողջ գյուղատնտեսությանը։ Ի վերջո պիտի հասկանան, որ իրավիճակը օրհասական է , ու նորմալ կոմպետենտ մարդիկ բերեն համակարգ ու ծայրից ծայր փոխեն։ Ոռոգման ցանցն էլ բարելավելու համար կամ Եվրոպայից գրանտ խնդրեն , կամ վարկ վերցնեն , մի բան անեն, օր օրի վիճակը ավելի է լրջանում։

Please enter a valid URL