Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջաղջախել է թուրք բռնցքամարտիկին։ Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։
Այսօր տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա