Search
Close this search box.

Ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի. «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին՝ ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ,

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Please enter a valid URL