Search
Close this search box.

Հուլիսի 5-ից հնարավոր կլինի դիմել շենգենյան վիզա ստանալու համար. Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

2021թ. -ի հուլիսի 5-ից կվերագործարկվի շենգենյան վիզայի համար հերթագրվելու առցանց համակարգը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության պաշտոնական կայքէջից։

Դեսպանությունից հայտնում են, որ եթե ճամփորդության նպատակը համապատասխանում է ԳԴՀ ներքին գործերի, քաղաքաշինության և հայրենիքի դաշնային նախարարության կայքի „Coronavirus: Fragen und Antworten“ (Կորոնավիրուս. հարցեր և պատասխաններ) բաժնի „Reisebeschränkungen/Grenzkontrollen“ (Ճամփորդական սահմանափակումներ /Սահմանային ստուգումներ) ենթաբաժնում զետեղված բացառություններին, կամ դիմումատուն պատվաստված է Covid-19-ի դեմ։

Երկիր մուտք գործել կարող են միայն այն անձինք, որոնք պատվաստված են Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի (Paul-Ehrlich-Instituts (PEI) (https://www.pei.de/impfstoffe/covid-19) կայքում թվարկված պատվաստանյութերից որևէ մեկով, ընդ որում՝ պահանջվող վերջին պատվաստափուլից/ պաստվաստաչափի ստացումից պետք է անցած լինի առնվազն 14 օր: Ներկայում սա վերաբերում է միայն

Դեղամիջոցների եվոպական գործակալության (EMA) արտոնած պատվաստանյութերին: Համեմատելի պաշտպանական չափանիշները բավարարող այլ պատվաստանյութերի ներառումը վերոնշյալ ցանկում նախատեսվում է անհրաժեշտ փորձաքննությունների ավարտից հետո:

Երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ԵՄ թվային COVID-սերտիֆիկատ կամ պատվաստումը հավաստող նմանօրինակ վկայական՝ թվային կամ թղթային, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն տարբերակով:

Վկայականում պետք է պարտադիր նշված լինեն

1. պատվաստված անձի անձնական տվյալները (առնվազն՝ անուն-ազգանունը և ծննդյան թիվը),

2. պատվաստման ամսաթիվը, պատվաստումների քանակը,

3. պատվաստանյութի անվանումը,

4. հիվանդության անվանումը, որի դեմ անձը պատվաստվել է,

5. տարբերանշանները, որոնց միջոցով հնարավոր է ճանաչել պատվաստումն իրականացնող կամ վկայականը տրամադրող անձին կամ հաստատությունը, օրինակ՝ հաստատության պաշտոնական լոգոն կամ պատասխանատու անձի անուն-ազգանունը:

Ապաքինված անձանց դեպքում հնարավոր է, որ պատվաստումն իրականացվի ընդամենը մեկ պատվաստափուլով (մեկ դեղաչափով):

«Լիարժեք պատվաստված» կարգավիճակը հավաստելու համար հարկավոր է ներկայացնել տեղեկանք առ այն, որ պատվաստմանը նախորդել է կորոնավիրուսային SARS-CoV-2-ով հիվանդացություն: Հիվանդացությունը հարկավոր է հավաստել ՊՇՌ դրական թեստով: Ապաքինման հավաստումը պետք է ներկայացնել գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն՝ թվային կամ թղթային որևէ տարբերակով:

12 տարին չլրացած անձը, որը դեռ պատվաստված չէ, կարող է թեստի առկայությամբ (ՊՇՌ թեստ կամ հակամարմինների թեստ) մուտք գործել երկիր, եթե նրան ուղեկցում է առնվազն մեկ լիարժեք պատվաստված ծնող: Վեց տարին չլրացած անձանցից թեստ չի պահանջվում:

Please enter a valid URL