Search
Close this search box.

Հայտարարություն՝ Վրաստան մեկնողների վերաբերյալ

Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին ետղեկացնում է «Հարավկովկասյան երկաթողի» ընկերությունը։

Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար: Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում:

Please enter a valid URL