Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) անդրադարձել է Արցախում հայկական գերեզմանոցների պղծման փաստին: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպությունը թվիթերի էջից։
«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշվում է գրառման մեջ:
Սղնախը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, այժմ այն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է։
Սղնախի գերեզմանոցը հիմնվել է 18 դարի կեսին և շահագործվել է մինչև 2020-ի է աշունը, երբ հայերը պատերազմի հետևանքով տարհանեցին գյուղի բնակիչներին։
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել գերեզմանոցների ավերումը: