Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: