Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայկական կողմին առաջարկել է երկկողմ բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար:
Նա նշել է, որ հիմա ուժեղացնում են սահմանային ենթակառուցվածքները ու դրական արձագանքի են սպասում Հայաստանի կողմից:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ հիմա բացառիկ հնարավորություն կա բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար՝ հետևողականորեն կատարելով եռակողմ հայտարարության կետերը: